30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Շոու բիզնեսը ստիպո՞ւմ է (տեսանյութ)

Շոու բիզնեսում կան մարդիկ, որ ստիպված են դիմափոխվել. Henaran.am-ի թղթակցին ասում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Ըստ նրա՝ հիմա մի քանի անգամ հեռուստատեսությամբ ելույթ են ունենում ու «աստղիկներ» դառնում, ինչը սխալ է: Կոմպոզիտորի հետ զրույցը՝ տեսանյութում:

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի խոսնակ Նուրդինժոն Իսմոիլովին եւ Սենատի նախագահ Նիգմատիլլա Յուլդաշեւին: Ուղերձներում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացանք ողբերգական գույժի՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի մասին, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից […]

Սիրիան սպառնացել է խոցել թուրքական ինքնաթիռները՝ Աֆրինի վրա հարձակվելու դեպքում

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կխոցեն թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե Թուրքիան դրանցով հարձակվի Սիրիայի  Աֆրին քրդաբնակ շրջանի վրա: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերից արած հայտարարության մեջ Միքդադը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվելիք ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես հարձակում: «Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է […]

Այս տարին թանկացումների տարի է. մեկնարկել է «Ելքի» ակցիան (տեսանյութ)

Դիզվառելիքի, բենզի, գազի թանկացումը մեր կյանքի բոլոր ոլորտների վրա անդրադառնալու են ու արդեն անդրադարձել են: Այսօր նախքան ընդդեմ թանկացումների երթի մեկնարկն իր ելույթում հայտարարեց պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ խորհրդարանում 9 մանդատ ունեն, բայց ավելի շատ մանդատ ունեն խորհրդարանից դուրս:  Նա հավելեց, որ այս երթով մեկնարկում են այս նոր բեռի, […]

Բախում Սեֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց, որը կանխվեց ոստիկանների կողմից: Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց կրկին անգամ հարցաքննել այդ գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սմբատ Գալոյանին, ինչին հակադրվեց ամբաստանյալ Հովհաննես Պողոսյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը (Հովհաննես Պողոսյանը այն […]

Այսօրվա համար մեկ խնդիրը երկրի նախագահի թեկնածուի խնդիրը չէ. «Ելք»

«Ելք» դաշինքում դեռ չի քննարկվել ՀՀԿ-ի սատարած նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի հարցը. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքի անդամ, պատգամավոր Արամ Սարգսյանը: «Մենք չենք համարում, որ այսօրվա համար մեկ խնդիրը երկրի նախագահի թեկնածուի խնդիրն է, խնդիրը հանրության մոբիլիզացիան է, իմ համար ամենալավ թեկնածուն Արտակ Զեյլանյանն է, ու իմ ձայնը հաճույքով կտայի նրան խորհրդարանում, եթե […]

«ՎԱԶ-2107»-ը բախվել է «ԶԻԼ-131»-ի. կա 2 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 18-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Սիսիան տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարոդը` 1986 թ. ծնված Արշակ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1960 թ. ծնված Մարտիկ Հովհաննիսյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մյուս ուղևորը մարմնական […]

Ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացին զգալու է թանկացումները. Արամ Սարգսյան

Մոսկվա կինոթատրոնի դիմաց քիչ հետո կմեկնարկի «Ելք» դաշինքի երթը` Հայաստանում տիրող թանկացումների դեմ:  Դաշինքի անդամ, պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երթից առաջ քննարկումներ շատ են եղել, շատ լավ գիտեն իրենց անելիքները: «Երբ թանկացումների ուժը հարվածում է քաղաքացու գրպանին, ինքը գրպանի վրա զգում է այդ թանկացումը, ինքը բողոքվելու է: Թե ինչքանով է քաղաքացին […]

Անկարգ ուղևոր` Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում

Հունվարի 18-ին, ժամը 20.20-ին, «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Դմիտրի Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խախտել է օդանավի վարքի կանոնները, իսկ ժամանման սրահում խախտել է հասարակական կարգը, տվել է հայհոյանքներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի