30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Վրաերթի ենթարկված 51-ամյա կինը տեղում մահացել է

Հունվարի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ 67-րդ կմ-ին` Կամոյի փողոցում, վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Անահիտ Պապոյանին, որը տեղում մահացել է: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Գնաճի հարցը՝ Հանրային խորհրդում

Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը ս.թ. հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերիմշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը:   ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը բարձրացրել […]

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին

Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ավարտին կայացած զրույցի ընթացքում նախագահ Յոհանիսը շնորհավորեց Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ մաղթելով նրան արգասավոր դիվանագիտական առաքելություն: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը` կարևոր ներդրում բերելով երկու բարեկամ […]

Քուրդ ազգ գոյություն չունի ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ աշխարհում․ Բրո Հասանյան /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում եզդիների համայքի հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը  նշեց՝ նախորդ գումարման ԱԺ-ն, որը նախագահում էր Գալուստ Սահակյանը, ավելի շատ քրդերին էր սատարում, քան եզդիներին։ «Մենք չէինք հասկանում այդ քրդամոլությունը, որ կար ԱԺ-ում։ Քնում-զարթնում էին, քրդերի մասին էին խոսում։ Ուզում եմ ասել, որ քուրդ ազգ գոյություն չունի ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ աշխարհում, […]

Եզդիական համայնքն իր երախտագիտությունն է հայտնում հայ ազգին /տեսանյութ/

Եզդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան ՀՀ ԱԺ ընդունած եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության նախագծին։ Վերջիններս նշեցին՝ արախտապարտ են հայ ազգին, որ իրենց սատար են կանգնում։ Եզդիների միության Արարատի մարզի համայնքի ղեկավար Քյարամ Սլոյանը նշեց, որ իրենց համար կարևոր չէ, թե որ քաղաքական ուժի շնորհիվ է նախագիծն ընդունվել. «Իհարկե, մենք առանձնահատուկ շնորհակալություն […]

Գարո Փայլանը պատասխանել է թուրքական իշխանամետ թերթի մեղադրանքներին

Թուրքական «Akşam» իշխանամետ թերթը հունվարի 12-ի համարում «Պատրիարքարանում խափանվել է ԺԴԿ-ի խարդավանքը» հոդվածում մեղադրել էր Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ Գարո Փայլանին ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Հոդվածում պնդում է արվել, թե ԺԴԿ-ն Փայլանի միջոցով ցանկանում է «իրենով անել» Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը և դրա գործունեությունը մոտեցնել հայկական սփյուռքի քաղաքական գծին: Իշխանական […]

Լարսը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը  15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՔԿՀ աշխատակիցը խոշոր չափերով հափշտակություն է կատարել

Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տներից մեկն […]

Խեղաթյուրում եք փաստերը. դատավորը՝ փաստաբանին/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը առարկեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործողությունների դեմ: Նշենք, որ այսօր հարցաքննության ենթարկվեց փորձագետ Ռուդիկ Պողոսյանը: Արայիկ Պապիկյանը ընդգծեց, որ դատավորը փորձում է սահմանափակել պաշտպանների իրավունքը. «Օրինակ՝ տված հարցին արձագանքում եք, որ էական չէ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի