30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոնը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և ծանոթացել զինծառայության ընթացքում ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին: «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև […]

Քիմ Քարդաշյանը պատմել է 3-րդ երեխայի ու նրա փոխնակ մոր մասին

Օրերս հայտնի դարձավ, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը երրորդ երեխան են ունեցել։ Աղջնակին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Քիմը իր պաշտոնական կայքում գրել է, թե ինչպես են փոխնակ մայր ընտրել։ Իր kimkardashianwest.com կայքում Քիմը երկրպագուներին պատմել է երեխայի ծնվելու մասին՝ իր փոքրիկ գրառումը վերնագրելով «Ճշմարտությունն իմ հղիության մասին»։  «Երեխայի հետ կապն […]

«Ֆորդ Էսկորտ»-ը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը և նրա 9-ամյա դստերը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 19-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկում «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Մ.Ղազարյանին՝ ծնված 1973թ., և նրա հետ գտնվող 9-ամյա երեխային, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից […]

Ինչ սպասել Էրդողանի ու Հռոմի պապի հանդիպումից (տեսանյութ)

Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը Վատիկանում պատմական հանդիպում է ունենալու Հռոմի պապի հետ: Հանդիպումը պատմական է, որովհետև Էրդողանի սպասվող այցն անցած 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է լինելու Վատիկան: Henaran.am-ը թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանից հետաքրքրվեց, թե ինչքանով է այցը առնչվում մեզ, ինչ շրջանակներ կարող է այն շոշափել: 

Կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ

Վերջերս  մամուլը գրեց՝ ՀՀԿ-ում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ օրերս մայրաքաղաքի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալները հանդիպում են անցկացրել, որին մասնակցել է նաև Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը եւ այլ ազդեցիկ անձինք։ Այս շրջանակների համակրանքը վայելող, պաշտպանության նախարարության հավանական թեկնածուն Արտակարգ իրավիճակների գործող […]

Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն

Երևանում շինարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների և ծառայությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներն ու կոմունալ տնտեսության բաժինների պետերը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում Կամո Արեյանը նշել է, որ շինարարական աղբը կարելի է տեղափոխել միայն Աջափնյակ […]

Սմբատ Գալոյանը ԱԱԾ-ի ներդրած լրտե՞սն է. նոր բացահայտումներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Տիգրան Հայրապետյանը միջնորդեցին կրկին հարցաքննել այս գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սմբատ Գալոյանին: Արայիկ Պապիկյանը միջնորդությունը հիմանավորելով նշեց. «2016 օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սմբատ Գալոյանը մոտեցել է մի շարք անձանց եւ առաջարկել իր ծառայություններն […]

Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով

Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով։ Վերջինիս պատկանող առևտրի սրահում հայտնաբերվել է նաև պայթուցիկ նյութ: Կամո Փիրուզյանի սպանությունը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում։ Ինչպես […]

Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հայտարարված «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանը կարևորել է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ մրցույթի մասնակիցների շնորհիվ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի դառնում է ավելի ճոխ և գեղեցիկ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի