22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Քուրդ ազգ գոյություն չունի ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ աշխարհում․ Բրո Հասանյան /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում եզդիների համայքի հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը  նշեց՝ նախորդ գումարման ԱԺ-ն, որը նախագահում էր Գալուստ Սահակյանը, ավելի շատ քրդերին էր սատարում, քան եզդիներին։

«Մենք չէինք հասկանում այդ քրդամոլությունը, որ կար ԱԺ-ում։ Քնում-զարթնում էին, քրդերի մասին էին խոսում։ Ուզում եմ ասել, որ քուրդ ազգ գոյություն չունի ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ աշխարհում, մինչդեռ եզդի ժողովրդի անցյալը շատ դառն է եղել։ Մենք չենք հրահրում արյունահեղություն։ Հարցնում եք` ինչ է արել Ռուստամ Մախմուդյանը եզդի ժողովրդի համար. միայն այն, որ իր ներկայությամբ վիրավորում են եզդի ժողովրդին, ու նա ձայն չի հանում, ուրեմն նա էլ է համամիտ այդ մտքի հետ», –  ասաց Բրո Հասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ