Այս տարին թանկացումների տարի է. մեկնարկել է «Ելքի» ակցիան (տեսանյութ)
Դիզվառելիքի, բենզի, գազի թանկացումը մեր կյանքի բոլոր ոլորտների վրա անդրադառնալու են ու արդեն անդրադարձել են: Այսօր նախքան ընդդեմ թանկացումների երթի մեկնարկն իր ելույթում հայտարարեց պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ խորհրդարանում 9 մանդատ ունեն, բայց ավելի շատ մանդատ ունեն խորհրդարանից դուրս:
Նա հավելեց, որ այս երթով մեկնարկում են այս նոր բեռի, թանկացումների դեմ իրենց պայքարը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում հավելեց, որ իրական փողերը բյուջեն լցնելու ստվերի մեջ են: «Իշխանությունները չեն ուզում մտնել ստվերի դաշտ:
Մենք պիտի կարողանանք ցույց տալ, որ մեր հետևում քաղաքացին է, բազմահազարանոց քաղաքացին: Այս տարին թանկացումների տարի է»:
Նիկո Փաշինյանն էլ հորդորեց քաղաքացիներին բռնել իրենց ձեռքը: Նա նկատեց՝ իրենց պետք չի, որ իրենք հավատա քաղաքացին, քաղաքացին պեռտք է նախևառաջ իրեն հավատա: