Ինչ են քննարկելու Էրդողանն ու Հռոմի պապը
Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը Վատիկանում պատմական հանդիպում է ունենալու Հռոմի պապի հետ: Հանդիպումը պատմական է, որովհետև Էրդողանի սպասվող այցն անցած 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է լինելու Վատիկան:
Էրդողանը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտելու է, որ Երուսաղեմում խաղաղություն հաստատման համար անհրաժեշտ է վերադառնալ մինչ 1967 թվականի սահմանները: Թուրքիայի նախագահը, ըստ էության կպնդի, որ պետք է Պաղեստինն անկախ հանրապետություն ճանաչել մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով։ Սպասվում է, որ Ռեջեփ Թայիբը Հռոմի Պապին շնորհակալություն կհայտնի Երուսաղեմի հետ կապված դրսևորած վերաբերմունքի համար։
Տեղեկությունների համաձայն`Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը հնարավոր է քննարկի նաև Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու հարցը։ Հռոմի պապը շատ հարմար թեկնածու է հայ-թուրքական կոնֆլիկտի կարգավորման գործում որպես միջնորդ հանդես գալու համար, քանի որ Վատիկանը վստահություն է վայելում Հայաստանի կողմից և որևէ կերպ ներքաշված չէ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բարդ գործընթացում, հետևաբար՝ ընդունելի թեկնածու է նաև Բաքվի համար:
Արթուր Գասպարյանի ֆեյսբուքյան էջից