09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Հայաստանում գործող օրենքները, իրավական որոշումներն ու փաստաթղթերը չեն աշխատում»

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահ է ՝հակակոռուպցիոն բոլոր ծրագրերը փաստում են այն մասին, որ Հայաստանում գործող օրենքները, իրավական որոշումներն ու փաստաթղթերը չեն աշխատում։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«ԿԳՆ-ն հակակակոռուպցիոն հերթական ծրագիրն է դրել քննարկման: Հանրակրթության ոլորտում որպես հակակոռուպցիոն ռիսկ գրված է դպրոցների կառավարման խորհուրդների ոչ լիարժեք գործունեությունը: Առաջարկվում է տնօրենների ընտրության հարցը վերանայել՝ բացառելով շահերի բախումը: Այս շահերի բախումը մեր երկրում ամեն քայլափոխին է: Դրա համար պետք է շահերի բախման աղբյուրները վերացնել»,-   ասաց  Անահիտ Բախշյանը:
Բանախոսը շեշտեց՝ եթե տնօրենի թեկնածուն իշխող քաղաքական կուսակցության անդամ չէ, նա անգամ երազել չի կարող տնօրենի պաշտոնում ընդունվելու մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ