21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծնողներն ասում են՝ դե բալես, քիթդ վիրահատի, էս տարի ամուսնացի. վիրաբույժ

 Էրեբունի ԲԿ պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում պլաստիկ վիրահատությունների մեջ առաջին տեղում քթի պլաստիկան է, իսկ միջազգային վիճակագրությամբ՝ առաջին տեղում կրծքի պլաստիկան է, որից հետո քթի վիրահատությունը, լիպոսակցիան և այլն:
Նրա խոսքով՝ էսթետիկ վիրահատությունների դիմում են սոմատիկ առողջ պացիենտները:

Ինչ վերաբերում է գներին, ապա վիրաբույժն ընդգծեց, որ այստեղ մատչելի են պլաստիկ վիրահատությունները, հարևան Վրաստանի հետ համեմատելիս տարբերությունը շատ չէ, սակայն ՌԴ և ԱՄՆ համեմատ՝ նկատելի տարբերություն կա:

Հայաստանում պլաստիկ միջամտությունների դիմողների մեծ մասը կանայք են, տղամարդկանց թիվը ևս տարեցտարի ավելանում է, ընդ որում՝ երիտասարդներինը:

Ի դեպ, Էդգար Հայրապետյանը մի դիտարկում էլ ներկայացրեց.  «Շատ են ասում՝ քիթը վիրահատեց, ամուսնացավ, կամ գալիս են ծնողները, ասում՝ դե բալես, քիթդ վիրահատի, էս տարի ամուսնացի: Սա չի նշանակում՝ քիթը վիրահատեց, աշխարհի գեղեցկուհին դարձավ, պարզապես ինքնագնահատականն է բարձրանում»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ