30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Մենք կխոսենք Արմեն Սարգսյանի հետ, բայց «Ելքը» դեմ է քվեարկելու. «Ելք»

«Երբ հանդիպման առաջարկ կլինի, կարծում եմ, կհանդիպենք՝ լսելու, որոշ հարցեր քննարկելու, բայց գրեթե վստահ եմ, որ այդ հանդիպումը մեծ հաշվով չի անդրադառնա «Ելքի» քվեարկության վրա»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: Միրզոյանը հիշեցրեց, որ «Ելքն» էլ սեփական թեկնածու է ցանկանում առաջադրել, իհարկե, դրա […]

Ինչ է նշանակում` Հիսուսը թակում է քո դուռը

«Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա՝ ինձ հետ» (Հայտ․ 3։20): Այս խոսքը ես վերցրել եմ Հովհաննես Առաքյալի Հայտնության գրքի 3-րդ գլխի 20 համարից։ Կարող ենք առանձնացնել երկու կարևոր մտածումներ․ ա․ Ես դռան առաջ եմ […]

Կանաչ անպտուղ կենդանի ջորի, ոչ կրեատիվ «Դաշնակցություն». պատամավորների «խայթոցներից»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասում է, որ եթե «Ելքը» կամ ուրիշները պահանջում են հարկային դրոյքաչափերի իջեցում, ապա պիտի նաև ասեն, թե ինչպես ենք սապասարկելու արտաքին պարտքը, ինչպես են բարձրացնելու կենսաթոշակները: Այսօր ԱԺ ճեպքազրույցների ժամին նա նկատեց, որ կառավարության նման արդյունավետ ախատանք վերջին տարիներին չենք ունեցել, և սրանից ելնելով՝ հույսեր կան, որ ապագայում զարգացման […]

«Գուգո, Շերիֆ, Էդգար…չգիտենք ովքե՞ր են սրանք».Նիկոլ Փաշինյանը մեղադրում է

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 22-ին շարունակվում է  «Զիբիլիքս» անունը կրող փաստաթղթերի հայտնաբերման վերաբերյալ ՀՔԾ-ում քննված եւ կարճված քրեական գործը: Նշենք, որ «Զիբիլիքս» անունը կրող քրեական գործը հարուցվել էր Երեւանի ավագանու ընտրություններից օրեր առաջ՝ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Արաբկիրի շտաբի դիմաց հայտնաբերված փաստաթղթերի հանգամանքով: Փաստաթղթերում տեղեկություններ կային այն […]

Լոգարանում հայտնաբերվել է «Beko»–ի 26 ամյա դիզայների դին

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Արաբկիր» շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։ […]

Ջախջախելու ենք բոլոր հնարածին փաստարկները. «Ելք»

«Կառավարությունում համարում են, որ մեր ժողովուրդը պատրաստ է թանկացման բեռը կրել, և դա նորմալ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց, որ ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, իրենք թանկացումների դեմ երթ էին հրավիրել, հաջորդ երթն էլ լինելու է փետրվարի 5-ին: «Այս ամբողջ ժամանակն օգտագործելու ենք՝ խոսելու գնաճի մասին»,-նկատեց Գորգիսյանը: Նա հավելեց […]

Սա աշխատանքի կազմակերպման ճիշտ ձև է. ՀՅԴ-ն՝ Արմեն Սարգսյանից

«Սթևեթանք բառը ճիշտ բառ չեմ համարում, պարոն Սարգսյանն իր ելույթում նաև ասում է, թե ինչու է ժամանակ խնդրում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վերջնական պատասխան տալու համար նախագահ Սարգսյանից ժամանակ խնդրեց: Վարդանյանն ընդգծեց, որ դեռ բավական ժամանակ կա մինչև […]

Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Աֆրին

Հունվարի 20-ին թուրքերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից Սիրիայի Աֆրին շրջանում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը ընթանալու է 4 փուլով։ Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նա տեղեկացրել է, որ թուրք-սիրիական 2 անցակետերից Թուրքիայի զինուժի հատուկջոկատայինները ներթափանցել են Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ Թուրքիայի վարչապետն ընդգծել […]

«Որևէ պատճառ չեմ տեսնում, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի չդառնա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց, որ հանգստյան օրերին «Դաշնակցության» շրջանային համաժողովն է եղել, որին մասնակցել են տարբեր կառույցների ղեկավարները: «Այս տարվա ընթացքում սա երրորդն էր»,-ասաց նա: Աժ անցնած նիստից նա առանձնացրեց այն, որ կար սահմանադրական օրենքի քվեարկության, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին 63 ձայնով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված