27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա աշխատանքի կազմակերպման ճիշտ ձև է. ՀՅԴ-ն՝ Արմեն Սարգսյանից

«Սթևեթանք բառը ճիշտ բառ չեմ համարում, պարոն Սարգսյանն իր ելույթում նաև ասում է, թե ինչու է ժամանակ խնդրում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վերջնական պատասխան տալու համար նախագահ Սարգսյանից ժամանակ խնդրեց:

Վարդանյանն ընդգծեց, որ դեռ բավական ժամանակ կա մինչև նախագահի ընտրությունը, ինչը շատ լավ է, որովհետև ժամանակ կա, որ քննարկումներ արվեն: «Բնական երևույթ է, որ մարդը ստանձնում է նման կարևոր պաշտոն, իր կողմից և քաղաքակիրթ է, և ճիշտ է նման ժամանակ խնդրելը, հանդիպելը քաղաքական ու հասարակական շերտերի հետ: Սա աշխատանքի կազմակերպման ճիշտ ձև է, ենթադրում եմ, որ այդ հանդիպումները կլինեն կառուցողական, ենթադրում եմ, որ նրա թեկնածությունը կգա Ազգային ժողով»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արմեն Սարգսյանը երկար ժամանակ Հայաստանում չի բնակվել, ապա Վարդանյանն ընդգծեց, որ նրա գործունեության այս ամբողջ ընթացքը շատ թելերով անցել ու կապվել է Հայաստանի հետ, հավալեց, որ այս թեկնածուն ինտրիգների մեջ չի եղել:

Հարցին, թե Արմեն Սարգսյանն անփոխարինելի է արդյոք, Վարդանյանը պատասխանեց. «Անփոխարինելի մարդիկ չկան, Հայաստանում էլ կան այդ չափանիշներին բավարարող մարդիկ, Արմեն Սարգսյանն այդ մարդկանցից մեկն է, բայց նա լավ ճանաչում է սփյուռքը նաև, հայության ներկայացուցիչ է, շատ լավ թեկնածու է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ