27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Որևէ պատճառ չեմ տեսնում, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի չդառնա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց, որ հանգստյան օրերին «Դաշնակցության» շրջանային համաժողովն է եղել, որին մասնակցել են տարբեր կառույցների ղեկավարները: «Այս տարվա ընթացքում սա երրորդն էր»,-ասաց նա:

Աժ անցնած նիստից նա առանձնացրեց այն, որ կար սահմանադրական օրենքի քվեարկության, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին 63 ձայնով, այս անգամ այն հավաքեց 84 ձայն: «Սա դրական երևույթ է»:

Ինչ վերաբերում է «Հանրապետականի» կողմից առաջ քաշված նախագահի թեկնածուին, ապա Վարդանյանն ընգծեց, որ շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր մասնագիտական, մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով:

Նա նկատեց, որ շատ է քննադատվում այն, որ նախագահի թեկնածուն քաղաքականության չի զբաղվել, սակայն դա նա խնդիր չհամարեց:

ՀՅԴ-ը նախագահի թեկնածուի հետ կունենա պաշտոնական հանդիպում, արդեն ոչ պաշտոնական հանդիպում եղել է:

«Այդ հանդիպումների ընթացքում ևս ամեն ինչ կհստականա, և պարոն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կդրվի ԱԺ քվեարկությանը:

Քաղաքականությամբ չզբաղվել ասվածով նկատի է առնվում կուսակցական չլինելը»: Հարցին, թե այսինքն՝ ՀՅԴ-ի համար Արմեն Սարգսյանն ընդունելի թեկնածու է, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Որևէ պատճառ չեմ տեսնում, որ ընդունելի չդառնա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ