30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Հունվարի 23–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 23–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը: ԹԵՄԱ՝ Հարկային օրենսգրքի սահմանած դրույթները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ վարձու աշխատողների աշխատավարձերի վրա:

Սպասում ենք, որ Թուրքիան դադարեցնի Աֆրինում սկսած ռազմական օպերացիան.

Իրանի Իսլամական Հանրապետությունն արձագանքել է Թուրքիայի կողմից Սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած ռազմական գործողությանը: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդաբանակ շրջան թուրքական ուժերի ներխուժմանն անդրադարձել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին: «Իրանը սպասում է, որ Թուրքիան ժամ առաջ վերջ դնի Սիրիայի սահմանին սկսած ռազմական օպերացիան: Այն կարող է նոր ճգնաժամի առաջացման պատճառ դառնալ: Իսկ […]

«Մենք պայքարելու ենք, որ տրանսպորտի սակագինը չբարձրանա»/տեսանյութ/

«Մտավախություն կա, որ տրանսպորտային նոր ցանցի նախագիծը չի իրականացվի` կապված ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների և տրանսպորտի սակագնի հետ»,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ,  Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանի խոսքով՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար մեծ վարկ պետք է վերցնել, մոտ […]

Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը: Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան:

Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանն այլ փաստարկ ունենար. Վ. Բաղդասարյան

«Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանն այլ փաստարկ ունենար»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով երեկ Վրաստանի սահմանին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի արած հայտարարության մասին: Հիշեցնենք, որ Փոստանջյանին չէին թողել անցնել Վրաստանի սահմանը, իսկ նա էլ հայտարարել էր, որ սա իշխանության հերթական դավերն են իր նկատմամբ, քանի որ անհանգստանում են, […]

Արդեն մի քանի տարի է` արագիլները ձմեռում են Հայաստանում․ ո՞րն է պատճառը

Արագիլները դադարել են հեռանալ մեր երկրից, իսկ դրա պատճառը կլիմայական փոփոխություններն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։ Վերջինս նշեց՝ «Լիդիան Արմենիա»-ն 2014-2015թթ-ին հետազոտություն է անցկացրել Հայաստանի Սուրենավան և Արմաշ գյուղերում՝ արագիլների հետ կապված։ «Մեր հետազոտությունների համար մենք օգտագործել ենք 200 հեկտար տարածք, որտեղ ստեղծել […]

Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ քիչ հավանական է

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ թուրք-սիրիական խնդրին ու նշեց, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան հնարավոր է, բայց քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ն է զինել Սիրիայում Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորմանը,  սակայն նրա համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում այս գործընթացները: Ինչ վերաբերում է այս հարցում ՌԴ դիրքորոշմանը, բանախոսը […]

Բենզինի գինը ներդաշնակ է միջզգային շուկային. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ գնաճը վերահսկելի է: «Ի սկզբանե, դեռ երկու տարի առաջ նախընտրական շրջանում հայտարարել ենք, որ արհեստական քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չենք ներկայացնելու, որ հանրության վստահությունը շահենք: Անընդհատ խոսում ենք, որ արտաքին պարտքի մարման հետ համաչափ բարձրացնենք թոշակները, աշխատավարձերը, իսկ միայն հարկերի […]

«Թուրքիայի ագրեսիան փոխեց իրադրությունը»/տեսանյութ/

 «Հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կլինեն, պետք է հասկանալ, թե այն պետությունները, որոնք հիմնական խաղացողներն են Սիրիայում ինչ ստատեգիական նպատակներ ունեն»,,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, ասաց    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Սաֆրաստյանը նկատեց, որ Սիրիայում օրինական կառավարությունը Ասադի կառավարությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված