14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մենք պայքարելու ենք, որ տրանսպորտի սակագինը չբարձրանա»/տեսանյութ/

«Մտավախություն կա, որ տրանսպորտային նոր ցանցի նախագիծը չի իրականացվի` կապված ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների և տրանսպորտի սակագնի հետ»,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ,  Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը:

Չիլինգարյանի խոսքով՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար մեծ վարկ պետք է վերցնել, մոտ 100 մլն դոլարի մասին է խոսքը.« Հարց է` արդյոք կկարողանա՞ մեր կառավարությունն այս գումարները բերել, թե ոչ»,- նշեց նա:

Մյուս խնդիրը, Կարեն Չիլինգարյանի համոզմամբ, կարող է առաջանալ նոր տրանսպորտի սակագինը որոշելու հարցում:

«Մենք պայքարելու ենք, որ սակագինը չբարձրանա կամ չնչին բարձրանա: Կարող է մեկանգամյա երթևեկության համար այլ գին լինել, բազմամյայի համար` այլ»,-մանրամասնեց Կարեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ