19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կանաչ անպտուղ կենդանի ջորի, ոչ կրեատիվ «Դաշնակցություն». պատամավորների «խայթոցներից»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասում է, որ եթե «Ելքը» կամ ուրիշները պահանջում են հարկային դրոյքաչափերի իջեցում, ապա պիտի նաև ասեն, թե ինչպես ենք սապասարկելու արտաքին պարտքը, ինչպես են բարձրացնելու կենսաթոշակները: Այսօր ԱԺ ճեպքազրույցների ժամին նա նկատեց, որ կառավարության նման արդյունավետ ախատանք վերջին տարիներին չենք ունեցել, և սրանից ելնելով՝ հույսեր կան, որ ապագայում զարգացման առաջընթաց կլինի:  

«Կարտոֆիլը թանկացել է, մեր գործընկերները բողոքում են, կարտոֆիլն էլ հո այս կառավարությունը չի՞ թանկացրել, գյուղացին է թանկացրել»:

«Ելքի» երթից խոսելով՝ Վարդանյանն ասաց՝ կցանկանար, որ ավելի լայն  աջակցություն գտներ բողոքի ակցիան, գործընկերներն էլ ավելի կրեատիվ մտածելակերպ ունենային: «Կանաչ անպտուղ կենդանի ջորին, չեմ կարծում, որ շատ կրեատիվ մտածելակերպի արդյունք է, բայց ունենք այն, ինչ ունենք»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ընդդեմ թանկացումների «Ելքի» երթին կանաչ ջորի կար, որը հրում էին՝ ի նշան տնտեսության վատագույն վիճակի:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ արձագանքելով այս հայտարարությանը՝ նկատեց. ««Դաշնակցության» կողմից որևէ ավելի կրեատիվ նախաձեռնություն վերջին 125 տարում գոնե չենք տեսել»: «Ելքի» մյուս պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց, որ Վարդանյանի այս գնահատականն ունի քաղաքական կոնյուկտուրա,  վստահություն հայտնեց, որ մասնավոր խոսակցությունենրում Վարդանյանն այլ կարծիք կարող է հայտնել:

«Երթը բավական լուրջ էներգետիկա ուներ և բավական հետաքրքիր ներգրավվածություն ուներ տարիքային խմբի առումով: Մենք ունենք ազդակներ, որ հաջորդ ակցիային շատ ավելի մարդիկ են մասնակցելու, հիշեցնենք, որ երթը նաև աշխատանքյաին ժամի էր»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ