Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն և կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» […]