27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Արժանի պահվածք, սթափության կոչ և խրոխտ պատասխաններ…». Գրիշա Սարգսյանը` նախագահից

«Արժանի պահվածք, սթափության կոչ և խրոխտ պատասխաններ

Հարգելի հայրենակիցներ, շուրջ երկու ամիս առաջ անդրադառնալով Եվրոպական միության հետ համաձայնագրի վավերացման փաստին` ես ուրախությամբ նշել էի, որ մեր երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը, և անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վերջապես, դրսևորեցին անհրաժեշտ կամք, վճռականություն և արիություն`
ստորագրելով Եվրոպական միության հետ երկար սպասված համաձայնագիրը, որի անհրաժեշտության և կարևորության մասին ես իմ ելույթներում խոսել եմ տարիներ շարունակ:

Որպես կյանքի մեծ ճանապարհ անցած մարդ և մեր Հայրենիքի անկախության համար իմ համեստ ավանդը ներդրած զինվորական և սպա` չեմ կարող անտարբեր գտնվել և մեծագույն գոհունակությամբ չխոսել նաև ՀՀ Նախագահի հերթական արժանապատիվ և հզոր քայլի մասին, որը նա օրերս արեց Ստրասբուրգում` ԵԽԽՎ բարձր ամբիոնից:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նախանշեց մեր հետագա վերելքների այն ուղիները, որոնց քայլ առ քայլ, տքնաջան և արժանապատիվ աշխատանքով պետք է հասնի մեր երկիրը, իսկ ելույթից հետո, մանավանդ թուրք և ադրբեջանցի պատվիրակների հարցերի պատասխաններում` նա դրսևորեց արժանի պահվածք` իր խրոխտ, բանիմաց և դիպուկ դիտարկումներով սթափության կոչելով մեր այսպես կոչված մոլորյալ հարևաններին:

Ողջունելով ՀՀ նախագահի հմուտ, արժանապատիվ և հզոր քայլերը` ակնկալում եմ, որ դրանք կշարունակվեն նաև մեզ համար անչափ կարևոր առաջիկա ժամանակահատվածում, երբ մեր երկիրը անցում է կատարում կառավարման նոր համակարգին:

Ինձ հետ միասին` մեր հազարավոր հայրենակիցները հույս ու հավատով սպասում և ակնկալում են, որ մոտ առաջիկայում Հայաստանում կբացվեն նոր առավոտներ, կգան նոր ժամանակներ և անցյալի գիրկը կանցնեն մեր միասնականությունը ջլատող բազմաթիվ բացասական երևույթները:

Վերջում ուզում եմ հավաստիացնել, որ միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղը, որը համագործակցում է եվրոպական մի շարք հեղինակավոր կառույցների հետ` պատրաստակամ է իր փորձառությամբ օգնելու, աջակցելու և սատարելու հայրենի իշխանություններին, որպեսզի արժանապատիվ ուղի բռնած մեր երկրում ապրեն նույնքան արժանապատիվ քաղաքացիներ:

ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ»:

ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ գնդապետ Գրիշա Սարգսյանի գրառումը:

26993965_743268009196840_9157285170161487123_n

26994391_743267992530175_8805667128722439721_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ