13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ռեցեդիվ» չկա. ցմահ դատապարտյալը դարձյալ մնաց սպասման մեջ/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` հունվարի 26-ին շարունակվոց արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտնեց, որ փաստաթղթերի մեջ հակասություն կա` այսինքն Գրիգորյանը ունեցել է նախկինում ևս մեկ դատվածություն, որ նշման համաձայն կատարել է 1991 թվականին, սական Գրիգորյանը ներկայացնում է փաստաթղթեր, ըստ որի դատապարտվել է 1981 թվականին, երբ անչափահաս էր:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում է գտնվում Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի բողոքը, որով խնդրում է բեկանել Առաջին ատյանի որոշումը եւ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համակարգը։

Դատական նիստից հետո փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ Առաջին ատյանի դատարանում խնդիր են բարձրացրել, որ անձնական գործի տեղեկանքում առկա տվյալներն իրականությանը չեն համապասխանում, այնտեղ նշված է եղել, որ Ստեփան Գրիգորյանն ունի ռեցիդիվ, ինչը չկա:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:2014 թվականի  մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ