29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Պարզվել են Նորագավիթում տեղի ունեցած սպանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն: 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ ծնված 1969 թ.։ Վերջինիս […]

Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Հունվարի 25-ին կազմակերպված ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին վերապահված լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:  

Գողություն զարդերի առևտրի կետից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող թանկարժեք զարդերի վաճառքի կետից գողություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2017թ. դեկտեմբերի 28-ի հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած […]

«Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի ուղեկցությամբ հունվարի 26-ին` Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, մասնակցել է «Մեր քաղաքը պաշտպանող լենինգրադցիների քաջությունը» հուշարձանի բացմանը: Արարողությանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Հուշարձանի […]

Սեֆիլյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ մերժում է Ժիրայր Սեֆիլյանի շաերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը` Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մասին: Արդեն հայտնել ենք, որ այսօր` հունվարի 26-ին Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդել էր փոխել իր […]

Սերժ Սարգսյանին զեկուցվել է 2018թ. կայանալիք պետական երեք խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաև անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքումՀանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների […]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում […]

Քրեակատարողական համակարգի առաջնահերթ խնդիրը պետք է լինի անձին ազատ արձակմանը նախապատրաստելը

Այսօր՝ հունվարի 26-ին,  կայացել է Մարդու իրավունքների  պաշտպանին առընթեր  խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելումեխանիզմներին առնչվող խնդիրները։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանցորոշումների, գործողությունների և անգործության վարչական և դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի օրենսդրականբացերին և գործնական թերություններին: Քննարկման առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության մեջ դրված ազատությունիցզրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական մի շարք նախագծերը, որոնք վերաբերում են ազատազրկման դատապարտվածև կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելուն,կալանավորված անձանց ժամանակավոր վկայական ստանալու հետ կապված խնդիրների լուծմանը, փաստաբանի գործունեությունըխոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է այն մտածողության արմատավորումը, որ դատապարտյալի նկատմամբվերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի ոչ թե նրա կատարած հանցանքի տեսակը կամ ծանրության աստիճանը, այլ նրավարքագիծը քրեակատարողական հիմնարկում: Սակայն դրա լիարժեք իրացման համար էլ պետք է առաջնահերթ լինենդատապարտյալին հասարակություն վերաինտեգրելուն ու նրան ազատ արձակմանը նախապատրաստելուն ուղղվածգործողությունները:  

Կարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի