Անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն: Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանական […]