18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հունաստանը համարում է, որ Թուրքիան ագրեսիվ հարևան է

Շվեյցարական Դավոս քաղաքում կազմակերպված «Համաշխարհային տնտեսական ֆորումի» ժամանակ  Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին:

Միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել Էգեյան ծովում առկա թուրք-հունական հակասություններին, մասնավորապես  որոշ կղզիների պատկանելիության հարցին:

Ցիպրասը մասնավորապես ասել է.

«Մենք ապրում ենք մի հարևանի հետ, որը Էգեյան ծովում անհասկանալի կերպով ռազմական ագրեսիա է ցուցաբերում: Մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու Թուրքիայի ագրեսիվ պահվածքի  դեմ:  Լյուքսեմբուրգում և Հոլանդիայում ապրողների համար ագրեսիվ լինելը հեշտ է, որովհետև հարևանները Բելգիան և Լյուքսեմբուրգն են, այլ ոչ թե Թուրքիան: Սակայն մեզ համար բնավ հեշտ չէ »,-ասել է Ցիպրասը:

Թուրքական «Yeniakit» թերթի կայքն էլ հայտնում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարը Դավոսում հայտարարել է, որ պաշտոնական Աթենքը խորապես մտահոգված է Սիրիայի Աֆրին շրջանում  քրդերի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների առնչությամբ:

«Թուրքիայի ներխուժումը Սիրիա,  ամբողջ ինչպես Մերձավոր Արևելքում  այնպես էլ միջազգային իրավունքի տեսակետից նոր խնդիրներ է առաջացնում: Մենք մտահոգված ենք Կիպրոսի հիմնախնդրի նման այլ տարածաշրջանային խնդիրների վրա կողմնակի ազդեցությունից»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ