17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Արցախի հարցում ադրբեջանցին ոչ մի պայման չի ընդունելու՝ բացի ցեղասպանությունից և ոչնչացումից»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է ՝ արցախյան կոնֆլիկտի սրման   վտանգ կա։   Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

« Ես չեմ բացառում պատերազմի հրահրումը Ռուսաստանի կողմից։ Սա ռեալ է։ Ես հայտարարում եմ՝ Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով նախապատրաստում է նոր կոնֆլիկտի սրում, գուցե պատերազմ», –  ասաց քաղաքագետը։

Խոսելով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին՝ բանախոսն ասաց․ «Յուրաքանչյուրս գիտենք, որ Արցախի հարցում ադրբեջանցին ոչ մի պայման չի ընդունելու՝ բացի ցեղասպանությունից, ոչնչացումից, ուստի մենք ցանկացած դիրքորոշում կարող ենք հայտնել, որ խաղաղասեր ենք, պատրաստ ենք հանձնելու, կարող ենք չհանձնել։ Լևոնտերպետրոսյանական խաղաղապաշտությամբ հանկարծ չվարակվեք, վտանգավոր է», –  ասաց քաղաքագետը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ