18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Մանբիչի գյուղերը

Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանի որոշ գյուղեր: Ըստ թուրքական «memurlar» լրատվական կայքի Սևյադե և Դենդեօղլու գյուղերի հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG)  հենակետերը: Վերջիններս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Նշենք, Մանբիչում գտնվում են ամերիկացի հատուկջոկատայիններ, ովքեր վաղուց տեղակայվել են այդտեղ և համագործակցում են տեղի քրդական ուժերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժը ներխուժեց Սիրիայի Աֆրին շրջան, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում ակնկարկեց, որ, եթե հարկ լինի իրենք ռազմական օպերացիա կիրականացնեն նաև Մանբիչում:  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ