03 Հուլիսի, Կիրակի, 2022
KFC

Դավոսում վարչապետը հանդիպել է Կանադայի և ԱՄԷ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ

26904809_1567162663353060_4790981371939930658_n

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ:

Հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված նաև ներդրումային դաշտի բարելավմանը և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը։

ՀՀ գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Քասիմիին՝ իր ընտանիքի կողմից մի քանի տարի առաջ Հաղարծնի վանական համալիրում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

Բոդուր ալ Քասիմին, իր հերթին նշել է, որ Հայաստանը դիտարկում են որպես հետաքրքիր շուկա և նաև լավ հարթակ դեպի այլ խոշոր շուկաներ: Տիկին Քասիմիին նաև նշել է, որ տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ և ուրախ է, որ իր ընկերությունը մասնակցել է Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկի վերանորոգման աշխատանքներին:

Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը կանադական AECON ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Բեքի հետ էր: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները և իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև  պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվելիք մի շարք ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել ընկերության համար: Ջոն Բեքը իր հերթին նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող ու մեծ ներուժ ունեցող երկիր, շատ հետաքրքիր է կանադական ընկերության համար և իրենք կդիտարկեն բոլոր հնարավոր ծրագրերը և իրենց մասնակցությունն այդ ծրագրերի մեջ:

Ավարտելով Շվեյցարիա այցը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երևան:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ