Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում տոլման ընդգրկվել է որպես ադրբեջանական։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից տոլման որպես իրենց ճաշատեսակ էր ներկայացվել եւ այժմ հայտն ընդունվել է։ Այդ մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվիթերյան էջից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։