28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել»

Կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել. ԱԺ-ում բուռն քննարկվում է ընտանեկան բռնության մասին նախագիծը
 
Խորհրդարանում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծ քննարկումը:  Քննարկման հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ  Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝  ոչ մեկը  մյուսին չի կարող պարտադրել սիրալիր վերաբերմունք, ջերմություն, հարգանք, գորով, և, ըստ այդմ, այս  հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր պատկերցումները:
«Ավանդական ընտանիքը հասակացվում է այն, ինչ ՀՀ Սահմանադրության մեջ է ամրագրած՝ տղամարդու և կնոջ միությունը և ոչ թե մյուս ավանադական արժեքների ու հարակից բաղկացուցիչների ընկալում»,-ասաց   Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով՝ լսել է  նույնիսկ այնպիսի մտքեր, որ եթե ամուսինը ձեռք է բարձացնում կնոջ վրա, իսկ կինն ասում է՝ իմ ամուսնն է, այսօր կծեծի, վաղը կհաշտվենք:
 
«Գուցե այդ ընտանիքում ավանդական պատկերացումներն այդ է, և հետաևաբար որևէ անելիք չունի այս օրենքն  այդպիսի ընտանիքներում և չի կարող որևէ ձևով կարգավոել: Օրենքը կկարգավորի, եթե պետության աջակցությունը մարդը զգում է ոչ թե մեկը գալու է մտնի ընտանքի, քանի դեռ չի հայցել աջակցություն»,-ասաց  Արփինե Հովհաննիսյանը:
 
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե համերաշխությունը չի կարող օրենքով կարգավորվել: «Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով ընդունելու մասին»,-ասաց նա և շարունակեց, թե ինչու պետք է ոստիկանը մուտք գործի ընտանիք, քանի որ ըստ նրա «հազիվ ենք սովետական ոստիկաններից ազատվել»: 
 
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ այնուամենայնիվ, ընտանեկան բռնության վերաբերյալ առկա գնահատականները և վիճակագրությունը որոշակի մտահոգության պատճառ ներկայացնում են և օրենքի նախագիծը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա: Ըստ պատգամավորի` սա այն նվազագույնն է, որ պետությունը պարտավոր է անել իբրև սկիզբ:
 
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ վտանգ կա, որ ոստիակները անտեղի կմիջանտեն ընտանիքի հարցերում: 
 
ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանն  էլ  նշեց, թե քննարկումները երկու մասի են բաժանվել,  մի մասը գտնում է որ այս օրենքը բոլոր ընտանիքները քանդելու է, մի մասն էլ գտնում է, որ հակառակը միավորի:
«Արձանագրենք,որ  ոչ նա է լինելու, ոչ էլ նա, բայց դրանց արանքնում մի խնդիր կա, որոնք լուծվելու է: Ցավով պետք է նշել, որ կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում  առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել:
Հիմա ասենք լավ, ոչինչ այդպես է, բայց այդտեղ մեծացող երեխան դպոցում ինչ է լինելու, բանակում ինչ է լիենլու,  և այս հիմական խնդիրն է, որը պետք է լուծվի»,-ասաց նա և հավելեց, թե ընտանիքում տեգր, տալ, սկեսրայր,սկեսուր այս օրենքով այլ կերպ չեն հարաբերվելու,ինչպես եղել,ա յնպես էլ մնալու են:
 
Հրայր Թովասյանն էլ ասաց, թե ոստիկանների ուշքումիտքն էլ չի գնում, որ առավոտյան վեր կենան ու գնան  ընտանիքներ քանդեն:  Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե օրենքին դեմ խոսացողներն ասում են, թե դեպքերը քիչ են, որ օրինակ՝ կինը դեսերիտից հետո մեկ տուփ սիգարետ է հանգցնում կնոջ վրա: «Եթե որոմանց համար նորմալ է, օք, նորմալ է, որ ասումեն, թե համատարած հո չէ: Ինձ համար մեկ խեղված ճակատագիրը արդեն ողբերգություն է, լինի կնոջ, տղամարդու, թե երեխայի հանդեպ»,-ասաց նա:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ