Փոխվարչապետը պարզաբանում է՝ ինչու է կարագը թանկացել
ԱԺ-Կառվարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսոյանը հետաքրքրվեց գնաճից: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ բյուջեի նախագծով թիրախը 4%-ով գնաճն է, իսկ այսօրվա գնաճի ցուցանիշով 2,2% գնաճ է, միջինից 1%-ից պակաս: Բացի այդ ըստ Վաչե Գաբրիելյանի՝ ազատականացված շուկայում իրենք երբևէ կոնկրետ ապրանքների գին չեն ամրագրում, ընդամենը կառավարում են գնային ֆոնը, որը տվյալ դեպքում չափվում է սպառողական գների համաթվով:
«Թվերը բերեցի, և եթե բերում եք փաստարկ, որ նման վիճակը բերում է տնտեսական աճի, ապա 4%-ին հասանելի չէ և ուստի ենթադրել, որ գնաճի միտումով փորձ է արվում կառավարելու տնտեսական աճը, ցավոք հզոր փաստարկ չէ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է առաջին ապրանքների անհրաժեշտության հետ, ապա Գաբրիելյանի խոսքով՝ պատգամավորը կարող էր նշել առաջին անհրաժեշտության ապրանքներից ձավարեղենի գները իջել են: ԱԺ փոխվարչապետը նշեց, որ երկու տարի շարունակ ՀՀ-ում գնանկում է եղել, որը համահունչ է և պայմանավորված միջազգային շուկայից օգտվելուն: Մինչդեռ ըստ նրա, դա էլ իր հերթին ներքին արդադրողների համար խնդիր էր ստեղծում: «Եթե խոսում ենք մսամթերքի գնաճի մասին, այն հիմնականում պայմանավորված է նրանով, որ արտահանվում է ավելին, քան արտարողները հնարավորություն ունեն արտադրեն, ինչն էլ ըստ նրա ևս խոսում է տնտեսական զարգացման մասին: Անդրադարձավ նաև կարագի գնաճին, որը ըստ նրա «իրապես միջազգային գներով է պայմանավորված»: «Կարագի գներն աճել են բոլոր երկրներում, և եթե կաթի փոշու գնի նվազումը բերեր այն փաստին, որ համապատասխան կարագի գնի նվազմանը,ապա նկատելի կլիներ ՀՀ-ում և այլ երկրներում ևս»,-ասաց նա: