28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ընտանեկան ավանդույթներից է` հայրն ու մայրը որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթական քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն»

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանընշեց, որ օրենքի բուն տեքստի քննարկմանը չի ուզում անդրադառնալ, կանդրադառնա ընդհանուր փիլիսոփայությանը: Պատգամավորն ասաց, որ եթե ընտանիքի անդամը սպանում է ընտանիքի անդամին, կամ նրան հասցնում է վերակենդանացման բաժանմունք, ապա այդ ժամանակ պետությունն ու հասարակությունն իրավացիորեն միջամետլու իրավունք ունեն և դա ոչ ոք չի վիճարկում: «Իսկ եթե ընտանիքում սկսել են պրոցեսներ, որոնք անխոսափելիորեն բերելու են կամ սպանության կամ վերակենդանացման բաժանմունք հասցնելուն, էս դեպքում ասում են` բա մեր ընտանեկան, մեր ազգային ավանդությները»,- նկատեց պատգամավորը:

Ապա հարցրեց` ո՞րն են մեր ազգային ու ընտանեկան ավանդույթները: «Դրանք այն են, որ հայրն ու մայրը որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթական քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ի՞նչ դիրքով. Է՞դ ա մեր ազգային ավանդույթը, դուք գիտե՞ք որ սենց բան կա ՀՀ-ում: Կամ մանկական կոմպլեքսներով կյանքում չկայացած ինչ-որ մեկը ստիպում է իր ընտանիքի անդամները, բառիս բուն իմաստով, իրա անլվա ոտերը պաչեն: Մեկ տարի առաջ էն «վստրեչի» կամրջի մոտով անցնում եմ, տեսնում` մի երիտասարդ տղամարդ զխկում ա մի երիտասարդ կնոջ, իջել եմ ասում եմ` ի՞նչ ես անում, ասում ա կնիկս ա, այսինքն` որ կնիկն ա իրան կարելի ա զխկե՞լ «վստրեչի» կամրջի վրա»,- օրինակներ բերեց Փաշինյանը, ապա ընդգծեց, որ սա անթույլատրելի երևույթ է: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ