«Բաց աչքերով եկեք նայենք իրականությանը»

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը քննարկմանն իր գործընկներին, ովքեր դեմ են օրենքին կոչ է անում բաց աչքերով նայել իրկանությանը:
«Իրական խնդիր ունենք, թե ո՞չ: Ավանադական հայկական ընտանիք, որ այդքան անվանում ենք, արդյո՞ք այն ընտանքին է, որտեղ սեռական բռնություն է գործադրվում անչափահաս երեխայի նկատմամբ: Վիճակագրությունը դա է փաստում ուզենք, թե չուզենք, բաց աչքերով եկեք նայենք իրականությանը»,-հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ սեռական բռնություն ընտանիքում տարբեր անդամների կողմից՝ տարբեր անդամների նկատմամբ, անչափահասների նկատամաբ: «Իհարկե ոչ ոք այդ չեք ուզում, բայց խնդիրը կա հասարակությունում, ցավոք սրտի կա»,-շեշտեց նա:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ եթե հասարակության մեջ կան ընտանիքներ, որոնք «ընտանիքի մի անդամին վերագրում են գլխավոր իրի, իսկ մյուսին պատկանելիքի կամ աքսեսուարի դեր», դա բացառապես այդ ընտանքի ներքին գործն է: «Պետությունը չի կարող միջամտել, քանի դեռ այդ կարգավիճակն ունեցողներից որևէ մեկը չի բարձարաձանում իրական խնդրի գոյության մասին»,-ասաց նա: