28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ աշխատած, նախկին պաշտպանության փոխնախարար, Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանը չի ցանկանում մենկնաբանել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ախատանքից ազատվելը:

«Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած, կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը: Դիտարկմանը, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարելու հիմքով, Դավիթ Տոնոյանն ասաց, թե ինքը նախարարի խոսքին ավելացնելու որևէ բան չունի: «Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է»,-շարունակեց նախարարը: Հարցին, թե իր՝ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ Հայկազ Բաղմանյանի աշխատանքում թերացումներ չե՞ն եղել, Տոնոյանը պատասխանեց. «Այդ փուլում՝ ոչ»։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ