16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք Վանաձորում ունենք նոր իրողություն. նախարար

 «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե երբ է կառավարությունը պատրաստավում անվավեր ճանաչել Վանաձորի ավագանու ընտրություններն ու արտահերթ ընտրություններ անկացնել:

«Մեկ տարի շարունակ ապօրինի նիստեր են գումարվել, և մենք դիմել ենք ձեզ առաջարկով և պահանջով, որպեսզի դադարեցվեն Վանաձորի ավագանու լիազորություններն ու նոր  ընտրություններ անկացվեն», – խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին հարցրեց պատգամավորը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց պատգամավորի հետ՝ նշելով.

«ՍԴ-ն ճանաչել է օրենքի որոշակի նորմեր, որոնց հիման վրա գործել է ավագանին, որպես Սահմանադրությանը չհամապատասխանող, միաժամանակ սահմանել է, թե երբ են այդ նորմերը կորցնում ուժը: Մենք Վանաձորում ունենք նոր իրողություն, և եթե այն հնարավորություն ընձեռի ավագանուն պատշաճ գործելու, ապա որևէ հիմք վերանայելու ավագանու լիազորությունները, մենք չենք տեսնում և ավելին վերանայումը կհամարենք հակասահմանադրական», – նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ