04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Մենք այն ժողովուրդներից ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն է եղել»

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: 
 Քննարկման ընթացքում  ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: 
 
Նա ընդգծեց՝  այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայում է այն մասին,  որ մեր հասարակության մեջ  կան լրջագույն խնդիրներ, որոնք ըստ պատգամավորի` քաղաքակրթական հարց են և աղավաղված պատկերացում ունեն  մեր ազգային ավանդական ընտանիքի վերաբերյալ: «Մենք այն ժողովուրդներից  ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն է եղել, բայց ցավոք, պետականության բացակայությունը, միջավայրի պարտադրված ազդեցությունը աղավաղել է մեր բուն մտածողությունը: Ցավում եմ, որ մենք ունենք այս վիճակը` խոսքը պսեվդոազգային, պսեվդոավանդական պատկերացումների մասին է: Հայկական ընտանիքը  փոխադարձ վստահության վրա հիմնված` առանց բռնությունների ընտանիքն է և ընտանեկան բռնության կանխարգելումը կամ դրա փորձը բխում է մրեր ազգային հայկական մտածողությունից »,- ասաց Վարդանյանը :
 
Վարդանյանը նշեց, որ այնուամենայնիվ, ընտանեկան բռնության վերաբերյալ առկա գնահատականները և վիճակագրությունը որոշակի մտահոգության պատճառ  են դարձել:
 
«Լրամշակված նախագծում շատ հասկացություններ ու դրույթներ հստակեցվել են, հատկանշական է, որ երեխայի շահերի առաջնահերթւոթյունը և ընտանիքի` որպես հասարակության բնական և հիմնական բջջի աջակցությունը սահմանված են որպես նախագծի սկզբունքներ»,-  նշեց պատգամավորը:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ