Թուրքիան առաջիկայում ԵՄ անդամ չի դառնա․ Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գերմանական «Funke» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայի և Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի մասին: Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ մոտ ժամանակներս ինքը չի պատկերացնում Թուրքիային և Ուկրաինային որպես ԵՄ-ի անդամ: Նա ընգծել է, որ այդ երկու երկրները եվրաինտեգրման հարցը բավականին բարդ գործընթաց է: […]