Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար

Դեկտեմբերի 27-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀԲԸՄ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի փոքրիկներ, ուզում եմ, որ գալիք տարին լինի երազանքների իրականացման տարի: Թող 2018-ին Ձմեռ պապին նվերներ բերի բոլորիդ: Ամենակարևորը խաղաղություն […]