28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իսպանական հետաքրքիր ավանդույթները՝ կապված Ամանորի հետ

Իսպանացիները Ամանորը դիմավորելուն պատրաստվում են վաղօրոք` զարդարելով տները, լապտերասյուներն ու խանութների ցուցափեղկերը ծաղկաշղթաներով։ Տարվա այդ եղանակին Իսպանիայում բավական տաք է։ Հիմնական գործողությունները միշտ տեղի են ունենում քաղաքի գլխավոր հրապարակում։ Տոնակատարության բացում կարելի է համարել ամանորյա ավանդական պարահանդեսը, որին մեծերի հետ միասին մասնակցում են նաեւ երեխաները։
Ըստ հաստատված ավանդույթի, գիշերվա ժամը 12-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց, որպեսզի աշտարակի ժամացույցի յուրաքանչյուր ղողանջի հետ ուտեն մեկական խաղողահատիկ՝ միաժամանակ ցանկություն պահելով։ Խաղողն ուտում են գինու հետ։ Այդ ամենը ուղեկցվում է ճոխ հրավառությամբ։

Խաղող ուտելու այս սովորույթն առաջացել է այն բանից հետո, երբ իսպանացի միապետերից մեկը խաղողի հարուստ բերքահավաքի տարվա ժամանակ կոչ արեց Ամանորին բաժանել այն բոլոր իսպանացիներին:

Իսպանիայում նվերներ ընծայում են երկու տոների ժամանակ. Սուրբ Ծննդյան առթիվ՝ ռոմանտիկ ինչ-որ բան, իսկ Ամանորին՝ որեւէ կիրառական առարկա։

Ի տարբերություն Սուրբ Ծննդի՝ Ամանորն Իսպանիայում բավական երիտասարդ տոն է, և այդ իսկ պատճառով այն կապված չէ հին ավանդույթների և տոնակատարությունների հետ:

Իսպանիայում ամանորյա ողջ շրջանը՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը, կոչվում է «սուրբ տասներկուօրյակ»: Իսպանական գյուղերում աղջիկներն ու տղաները վիճակահանություն են կազմակերպում. թղթերի վրա գրում են համագյուղացիների անունները: Այսպիսով, տղաներն ընտրում են իրենց «հարսնացուներին», աղջիկները՝ «փեսացուներին»: Ձևավորված զույգերը հայտարարվում են «ամուսնացած» մինչ Սուրբ Ծննդի ավարտը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ