Մեզանում պահպանվել է Ամանորին տոնածիսական ուտեստներ պատրաստելու ավանդույթը /տեսանյութ/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ մենք այն քիչ ազգերից ենք, որ պահպանել ենք տոնածիսական ուտեստներ պատրաստելու ավանդույթը։ «Այս պարագայում Ամանորը, բնականաբար, բացառություն չէ։ Հատկապես այս տոնին պահպանվել է ավանդական ուտեստներ պատրաստելու ավանդույթը», – ասաց բանախոսը։ Մանրամասները՝ տեսանյութում։