«Վիժվածք». Լարված իրավիճակ Ծռերի դատին /տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։
Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում։ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու մասին:
«Կամ սանկցիան վերացրեք, կամ պաշտպանյալիս բերեք դահլիճ թող ինձնից հրաժարվի՝ թողնեմ գնամ»,-դատավորի Մեսրոպ Մակյանին դիմեց Արա Ղարագյոզյանը:
Արա Ղարագյոզյանը իր խոսքում նշեց, որ դատախազները իր պաշտպանյալին անվանել են «կենդանի», ինչը դատարանի կողմից չի արձանագրվել։ Նա նաեւ նշեց, որ այսօրվա նիստին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղադրող Արամ Արամյանը անվանել է «վիժվածք»։ Այս խոսքից հետո նիստերի դահլիճում լարված մթնոլորտ ստեղծվեց:
Դատախազ Արամ Արամյանը հայտնեց, որ արձագանքել է Գագիկ Եղիազարյանի անպարկեշտ արտահայոտւթյանը:
Եղիազարյանը ասաց, որինքը անպարկեշտ արտահայտություն չի արել, միայն նշել է, որ գիշեր-ցերեկ հայհոյելու է Արայիկ Խանդոյանին կենդանի անվանած մարդուն:
Դատավորի որոշմամբ Արայիկ Խանդոյանը վերադարձվեց դատական նիստերի դահլիճ, ներկաները նրան ծափահարություններով դիմավորեցին։
Մանրամասները՝ տեսանյութում: