Սկսվել է Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու կամպանիա
Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է, որ հետևելով նախագահ Սարգսյանի վերջին հարցազրույցներին, ՀՀԿ-ականների հայտարարություններին՝ գալիս է եզրակացության, որ հաջորդ վարչապետը հենց Սերժ Սարգսյանն է լինելու: «Այդ մարդը գրեթե միշտ եղել է շատ բարձր պաշտոնների և ունեցել է լուրջ լծակներ ու անգամ այն ժամանակ, երբ չի եղել վարչապետ կամ նախագահ, նա եղել է «սուպեր նախարար»: Ժամանակին այդպես էին ասում, այսինքն՝ մարդ, որը ոչ թե զուտ պաշտոնյա է, այլ՝ լուրջ ռեսուրսներ, լծակներ ու որոշակի շրջանում հեղինակություն ունի», – այսօր քննարկման ժամանակ նշեց նա:
Վարդանյանն ընդգծեց, որ սկսվել է Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու կամպանիա, և դրա մեխն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի առաջարկում իր թեկնածությունը, այլ նրան խնդրում են, աղաչում են, որ ստանձնի այդ ծանր ու պատասխանատու պաշտոնը, ու ինքը ստիպված ընդառաջում է քաղաքական վերնախավին:
Նաև նաև վստահ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կմնա իշխանության մեջ. Սերժ Սարգսյանը կստանձնի պետության ղեկավարությունը, իսկ տնտեսական ու ֆինանսական բլոկի պատասխանատվությունը կստանձնի Կարեն Կարապետյանը: