06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դանակահարություն Երևանում. եղբայրները հիվանդանոց են տեղափոխվել

Երևանում՝ ժամը 21։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ ևս մի քաղաքացի։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ահարոն Ավետիսյանը և նույն հասցեի բնակիչ՝ 35-ամյա Ավետ Ավետիսյանը։ 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեի՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. և Ա. Ավետիսյանների և Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ղազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նշված անձանց, իսկ հետո նրանց մոտից վերցրել է գումար և սպիտակ գույնի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ