08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի. Շարմազանով (տեսանյութ)

 «Մենք՝ Ազգային ժողովը, ընդունել ենք երիտասարդների առաջարկությունը և ասել, որ պատրաստ ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ մեծ դահլիճում։ Մեր պայմանավորվածությունը, մեր խոստումը ուժի մեջ է», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների, գիտնականների հետ քննարկումները կլինեն հրապարակային, կհեռարձակվեն ուղիղ եթերով։  Խորհրդարանական լսումները տեղի կունենան նոյեմբերի 22-ին։ […]

Աստված ամեն ինչ թողել է մարդուն

Աստված չի ստեղծել մահը, չի ստեղծել չարիքը, այլ՝ ամեն ինչում թողել է մարդուն, ինչպես հրեշտակին, իր ազատությունը։ Այսպիսով, ազատությամբ, ոմանք բարձրանում են մինչև բարու գագաթնակետը, մինչ ուրիշներ գահավիժում են չարի անդունդներն ի վար։ Բայց դու, ո՜վ մարդ, ինչո՞ւ ես մերժում քո ազատությունը։ Ինչո՞ւ ես տհաճություն դրսևորում, իմանալով, որ պետք է ջանք գործադրես, հոգնես, պայքարես և դառնաս […]

«Մալի հետ կքնին, մալի հետ կզարթնին». գյումրեցիները դժգոհ են (ֆոտո, տեսանյութ)

«Գյուղի է վերածվել Գյումրին․ Գյումրու տրանսպորտը կաշխատի մալերին դաշտ տանել-բերելու ժամերի պես․ մալի հետ կտանին, մալի հետ կբերեն», -ասաց Արա Սուքիասյանը Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցած Բիոսոֆիա հասարակական կազմակերպության «Մոնիտորինգ Գյումրու ներհամայնքային երթուղային տրանսպորտի սպասարկման որակի բարելավման համար» ծրագրով նախատեսված հանրային քննարկման ժամանակ: Կազմակերպությունը մոնիտորինգ է անցկացրել ՝ […]

Սեֆիլյանը շնորհակալություն հայտնեց դատավորին

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Պետական մեղադրող Պետրոս Պոտրոսյանը միջնորդեց, որ այսօրվա նիստում ուսումնասիրվեն Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին առնչվող տեսանյութերը: Դատարանը լսում է «Հարյուրամյակը առանց ռեժիմի»  շարժման շրջանակներում Սեֆիլյանի ելույթները: Առաջին տեսանյութում Սեֆիլյանը խոսում էր ռեժիմի վարած ապազգային […]

«Ունեմ գործընկերներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել պատշարի աշխատանքի հետ»

«Ցավալի է և շատ տխուր, որ ունեմ գործընկերներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել պատշարի աշխատանքի հետ»,-այսօր խորհրդարանում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն արտահերթ ելույթով հանդես գալով՝ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  «Եվ դա այն պարագայում, երբ բժշկի մոտ մարդիկ գնալիս միշտ դժվար հոգեբանական վիճակում են լինում, և հասկանալի է, որ […]

Սարսափելի ավտովթար Ռուսաստանում․ կա 15 զոհ /տեսանյութ/

Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ հանրապետությունում նախօրեին սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում կա 15 զոհ եւ վիրավորներ։ Յոշկար Օլայից Կոզմոդեմյանսկ ուղևորվող Mercedes միկրոավտոբուսը փորձել է վազանց կատարել, սակայն բախվել է վառելափայտով բարձված բեռնատարին և երթևեկելի գոտուց դուրս շպրտվել: Միկրոավտոբուսում գտնվող 20 հոգուց 15-ը տեղում մահացել են, ևս 4 հոգի, ընդ որում՝ 3 երեխա, մարմնական […]

Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիստների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում. Զոհրաբյան

Բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքում պատիժ սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս դահլիճում չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը` անկախ նրանից՝ ում հանդեպ է դա կիրառվում: «Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիստների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, և դրանց համար Քրեական օրենսգրքով արդեն նախատեսում […]

Դանակահարության դեպք Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

 Երևանում երեկ դանակահարության դեպք է գրանցվել, որի պատճառով երեք երիտասարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնել է օպերատիվ խումբ, սակայն, ըստ բժշկի՝ երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի