08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ. Միշա

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալու «Բումերանգ» երգով, որով ցանկանում է բարություն տարածել աշխարհում: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Միշան  ասել  է, որ  ջանք  ու  եռանդ   չի   խնայի  իր  երկիրն   աշխարհին  արժանիորեն  ներկայացնելու  համար:   «Անելու   եմ  ամեն  ինչ,  որպեսզի  հաղթեմ»,-ընդգծել  է  Միշան: Փոքրիկ  երգչի   պրոդյուսեր   Լիրա  Քոչարյանն  էլ  ասել  է, որ  իրենք   այժմ    բեմական   […]

Հյուսիս-Հարավի համար վերցված վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարեցվում է

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3 վարկային համաձայնագրերը քննարկման դրվեցին ու առաջին ընթերցմմաբ ընդունվեցին խորհրդարանի կողմից: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2» (հատուկ […]

Նոյեմբերի 17-ն Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային տոնն է։ Այսօր տոնն է բոլոր նրանց, ովքեր ընկնելուց բարձրանում են, ովքեր ճգնաժամը հնարավորություն են ընկալում, ովքեր ցավը հաղթելու հրավեր են հասկանում, իսկ ծանր խնդիրը՝ առաջ պոկվելու հենման կետ։ Այսօր տոնն է բոլոր նրանց, ում համար կյանքը բերկրանք է, աշխարհը՝ ամեն ինչ ներքաշելու լայն հնարավություն, համբերությունը՝ հանուն զարգացման մի կերպ հանդուրժվող պայման, […]

«Տարոն-Ավիա»-ն այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոց» օդանավակայանից

Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի […]

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել  մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ:  Շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` Իգնատի Առաքելյանը կարևորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, որ նրանց […]

Շատ կարևոր է, որ այդ երիտասարդները չտրվեցին այս կամ այն քաղաքական ուժի հորդորներին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյան մի շարք առաջարկներ է ներկայացրել զինվորական ծառայության մասին օրենքի վերաբերյալ: «Ցանկացած մեկի համար հեշտ է  ուղղակի հայտարարություններ անել, բայց շատ բաներ կան, որ պետք է հաշվի առնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Իսագուլյանի համար հետաքրքիր է, որ քննարկման ժամանակ մի կողմից իշխանությունները շատ […]

Հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները կապամոնտաժվեն․ թուրք նախարար

Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում, հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի: Հայտնում է թուրքական «Haber.sol» լրատվական կայքը: «Կա համապատասխան որոշում, ըստ որի 60 օրվա ընթացքում այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Մենք այս հարցում հետևողական կլինենք»,-ասել է Քուրթուլմուշը: Նշենք, որ Վանի  Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող […]

Թալանել են «Հայէկոնոմբանկ»-ի ոսկերչին՝ տանելով 4 մլն դրամի ոսկեղեն

Երեւանում, նոյեմբերի 16-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է կատարվել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, 50-ամյա Հակոբ Թ.-ն Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչեւ 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը եւ ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր: Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Հակոբ Թ.-ն […]

Բախվել են Նիսանն ու Մերսեդեսը. կան տուժածներ

Նոյեմբերի 16-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 12 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Sentra» մակնիշի 72 SA 772 (վարորդ՝ 1997 թ. ծնված Ս. Մ.) և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի