28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շատ կարևոր է, որ այդ երիտասարդները չտրվեցին այս կամ այն քաղաքական ուժի հորդորներին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյան մի շարք առաջարկներ է ներկայացրել զինվորական ծառայության մասին օրենքի վերաբերյալ: «Ցանկացած մեկի համար հեշտ է  ուղղակի հայտարարություններ անել, բայց շատ բաներ կան, որ պետք է հաշվի առնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Իսագուլյանի համար հետաքրքիր է, որ քննարկման ժամանակ մի կողմից իշխանությունները շատ կոշտ դիրքորոշում էին արտահայտում, այդ թվում ՊՆ Վիգեն Սարգսյանը, մյուս կողմից՝ ուսանողությունն էր նման կոշտ դիրքորոշում ցուցաբերում: «Բայց տղաները շատ ճիշտ պահի կարողացան հասկանալ, որ ԱԺ նախագահը, փոխնախագահ Շարմազանովը արել են քայլ դեպի իրենց, ու պետք է նստել, քննարկել կլոր սեղանի շուրջ, որի ժամանակ պետք է հաշվի առնել բոլորի տեսակետները: Այս պարագայում, ես կարծում եմ, որ սա լավագույն լուծումն էր: Շատ կարևոր է, որ այդ երիտասարդները չտրվեցին այս կամ այն քաղաքական ուժի կամ անհատների ցանկություններին՝ հացադուլ անել, պայքարել մինչև վերջ: Բայց մեր փորձն էլ է ցույց տվել, որ որտեղ մենք կարողացել ենք նստել ընդհանուր սեղանի շուրջ, այնտեղ հաջողության ենք հասել»,-նկատեց նա:

Ըստ Իսագուլյանի՝ ինչպես այս օրենքի, այնպես էլ այլ նախաձեռնությունների նկատմամբ կան ազնիվ մոտեցում ունեցողներ և հակառակը: «Այսօր որ ոմանք Առինջ մոլի համար իբրև թե ճղճղում են, դա այդպես չէ»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ