06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոյեմբերի 17-ն Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային տոնն է։

Այսօր տոնն է բոլոր նրանց, ովքեր ընկնելուց բարձրանում են, ովքեր ճգնաժամը հնարավորություն են ընկալում, ովքեր ցավը հաղթելու հրավեր են հասկանում, իսկ ծանր խնդիրը՝ առաջ պոկվելու հենման կետ։

Այսօր տոնն է բոլոր նրանց, ում համար կյանքը բերկրանք է, աշխարհը՝ ամեն ինչ ներքաշելու լայն հնարավություն, համբերությունը՝ հանուն զարգացման մի կերպ հանդուրժվող պայման, իսկ ըմբոստությունը՝ երևույթներին օրինաչափ արձագանք։ Մի խոսքով, այսօր կենսախինդ խենթերի տոնն է, իհարկե բառի լավ իմաստով։

Ուսանողներն ու երիտասարդներն օգնում են հասնել մեր երկրի առջև կանգնած ամենակարևոր նպատակներին։ Նրանց է վերապահված ամենապատասխանատու ու նվիրական աշխատանքը՝ հայրենիքի պաշտպանությունը. նրանք մարտական դիրքերում ցրտին ու տապին աչալրջորեն հսկում են մեր սահմանները հակառակորդի ոտնձգություններից, ցույց տալիս անօրինակ սխրանքներ։

Մեր երիտասարդներն են աշխարհին զարմացնում նորարար լուծումներով և ստեղծարար գաղափարներով։ Երիտասարդ մտքի ճկունությունն է, որ թարմ շունչ ու նոր լիցքեր է ներարկում ամենուր։

Երիտասարդությունն ու ուսանողությունը մի առանձնահատկություն էլ ունեն. դեմ առ դեմ հանդիպելով մարտահրավերներին՝ չեն ընկճվում։ Ընկնելով ու ոտքի կանգնելով՝ պայքարում են անգամ ճակատագրի դեմ։ Մեր երկրին հենց այդպիսի երիտասարդներ են պետք՝ պայքարող, համառ, վճռական։

Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեր տոնը։ Ցանկանում եմ, որպեսզի իրականացնեք ձեր առջև դրված բարձր նպատակներն ու ցանկությունները։

 

Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ