28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ունեմ գործընկերներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել պատշարի աշխատանքի հետ»

«Ցավալի է և շատ տխուր, որ ունեմ գործընկերներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել պատշարի աշխատանքի հետ»,-այսօր խորհրդարանում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն արտահերթ ելույթով հանդես գալով՝ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

«Եվ դա այն պարագայում, երբ բժշկի մոտ մարդիկ գնալիս միշտ դժվար հոգեբանական վիճակում են լինում, և հասկանալի է, որ կարող են նույնիսկ ափերից դուրս գալ, բայց չի նշանակում, որ կարելի է բժշկին կամ բուժաշխատողին ծեծի ենթարկել այն բանի համար, որ այս կամ այն բուժհաստատությունը, որը պետք է ուղարկեր կանչի այդ բժշկին, այդ պահին մեքենան զբաղված է եղել ուրիշ կանչով: Երբ ծեծել են բժշկին, և մահացել է բժիշկը, դրանից հետո ո՞վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ էին տվել»,-հարցրեց նա: 

Արա Բաբլոյանը հիշեցեց դեպքը, երբ Գյումրիում բժշկին ծեծի ենթարկեցին, որովհետև կանչը հինգ րոպե ուշացել էր: «Արդյո՞ք բժիշկն է մեղավոր. եթե ունի մեղավորություն, օրենքը հստակ կարգավորում է տալիս»,-ասաց նա: 

Նշենք, որ նախագիծը սահմանում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է  տուգանքով` նվազագույն աշխատավարձի  երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով: Վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքի դեպքում պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ