08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին

Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Համաժողովի հիմնական թեմաները նվիրված էին ՄԱԿ խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացմանը։ Բանախոսների կարծիքով՝ ՄԱԿ անդամ պետությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Համընդհանուր համոզմունքով՝ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի ներքո իրականացվող խաղաղարար առաքելություններն այս պահին եղած […]

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակակրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին: Ողջունելով անվանի գիտնականին մեր երկրում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն […]

Կարեն Կարապետյանն է մեղավոր

«ԱԺ-ում վարչապետին հարցնում են՝ ինչո՞ւ ընդամենը $300 միլիոնով ծախեցիք Հայաստանին պատկանող Գազպրոմի 20%-ը: Վարչապետը պնդում է, որ դա «ֆանտաստիկ գին էր»: Մինչև բուն գնի հարցին անդրադառնալը ուզում եմ մի հատ բան հիշեցնեմ: Ուրեմն Գազպրոմի 20%-ը, ոչ թե վաճառվել է, այլ տրվել է պարտքի մարման դիմաց: Իսկ պարտքի գոյացման պատճառը մինչ օրս չի պարզվել: Փաստացի այն […]

Վարչապետը Նիդեռլանդների Սենատի նախագահի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Ողջունելով հյուրին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկանշական է, որ նման բարձր մակարդակի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այցը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել երկկողմ կապերին և, մասնավորապես, […]

Կալանավորված անձին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թ.Ալավերդյանին՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար: Նախնական քննությամբ պարզվել է, որ 1987թ. ծնված Թ.Ալավերդյանն ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման (դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ) և պահվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» […]

Մարտավարական զորավարժություն է իրականացվել

Հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անց է կացվել մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են […]

Բակո Սահակյանը ընդունել է Նիկոլայ Սարկիսովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին Արցախին մշտապես սատարելու, նրա շենացմանն ակտիվորեն մասնակցելու համար եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նրան հանձնել […]

Փորձել են սպանել Գևորգ Սաֆարյանին.պաշտպանը ահազանգում է/տեսանյութ/

«Գիշերը ժամը 22:00-ին սարսափելի աղմուկ է լսվել, գոռոցներ: Մի քանի խուց այն կողմ գտնվողները հասկացել են, որ սպանություն է տեղի ունենում»,-Henaran.am-ի թղցթակցի հետ զրույցում ասաց  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանի խոսքով` կալանավորները ինչ-որ ձևով կապվել են դիտորդական խմբի անդամների հետ, ովքեր միայն հաջորդ օրն են կարողացել տեսակցել նրան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի