28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Խուճապ. կարագ են գողանում. Ժողովուրդ

Կարագի թանկացումը այն աստիճան է խուճապահար արել մարդկանց, որ այս օրերին մարդիկ սուպերմարկետներից փորձում են կարագ գողանալ: Օրաթերթի թղթակիցը ականա­տես է եղել, թե ինչպես Է «Ծիրան» սուպերմարկետում տարեց պապիկը կարագ դրել գրպանը եւ մոտեցել դրամարկղին, սակայն անվտանգության աշխատակից­ները կագնեցրել են պապիկին եւ բա­րեխղճորեն խնդրել այլեւս նման քայլի չգնալ: Ամենայն հավանականությամբ, սուպերմարկետի տնօրինությունը նման մեղմ վերաբերմունք […]

Շինծո՞ւ էր. պատգամավորները՝ Սամվել Բաբայանի դատավճռից

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վար­դանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ  պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նրան մեդադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդ­վածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատ­կանիշներով (փողերի լվացում): Դա­տավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան […]

Միհրան Պողոսյանի նոր նվաճումը. Հայկական Ժամանակ

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ եւ դռներ արտադրող ընկերությունը: Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չի գտնվել եւ […]

Զուգարանային ճգնաժամ է. Հայկական Ժամանակ

Հայաստանում այնքան շատ պրոբլեմ ու ճգնաժամ կա, որ սովորաբար եւ հասկանալիորեն նկատվում են ամենակենսականները: Բայց կան ճգնաժամեր, որոնք բնույթով թեև կենսական չեն, բայց իրապես կարեւոր են, եթե ոչ իրենք իրենցով, առնվազն այն հետեւություններով, որ բխում են դրանցից: Առաջին հայացքից նույնիսկ կարող է ծիծաղելի թվալ, բայց Հայաստանում հաստատված է զուգարանա­յին ճգնաժամ, որը ոչ միայն չի լուծվում, […]

Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային […]

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Իգոր Պոպովի(Ռուսաստան),Էնդրյու Շեֆերի(ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի(Ֆրանսիա) հետ…Հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն տեղեկություն է հրապարակել իր twitter-յան էջում և կատարել հետևյալ գրառումը՝”Անկարայում հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի նրանց Թուրքիայի զորակցությունը”… Դե […]

Արցախի հարցը չի կարելի նույնացնել այլ կոնֆլիկտների հետ. ՀՀԿ

«Մի շարք պետություններ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են մի սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ընդունել են մի դեկլարացիա, որը ոչ միայն ՀՀ շահերից չի բխում, այլեւ չի բխում այն տրամաբանությունից, այն իրավական բազայից, որը գոյություն ունի»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ […]

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի