25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմի»-ի երկու անվանակարգերում

Հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմի» երաժշտական մրցանակին: Ինչպես տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից, Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Նշենք, որ «Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: 

Խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61%-ը

Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: «Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական […]

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հայտարարությունը

ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք: Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

«Չէի հավատում, որ կարող էր նման բան լինել»․ հաշմանդամություն ունեցող քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքը

Հաշմանդամություն ունեցող Գագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքն օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։ «Ինձ բոլորն ասում էին՝ հարմարվի, որ էլ վարորդական վկայական չես կարող ձեռք բերել ու վաճառի մեքենադ։ Երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից զանգահարեցին ու ասացին, որ իմ խնդիրը լուծվել է ու կարող եմ գնալ վարորդական վկայական […]

Իրանի արտգործնախարարի չափազանց կարևոր 3 մեսիջները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ՀՀ-ում էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը: Այս այսի մասին խոսելով այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ՝ իրանագետ Արտյոմ Տոնոյանն ասաց, որ նրա հայտարարությունը, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը Իրանի քաղաքական առաջնահերթություններից է, շատ կարևոր է: «Նա նաև հայտարարեց, որ Հայաստանն Իրանի համար լավ բարեկամ է ու հարևան: Սա կարևոր ուղերձ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ավել քանակի ձու վերցնել պետք չէ, թանկացում չկա, իջեցում է լինելու. ովքեր են իզուր աղմուկ անում

«Հայաստանի թռչնաբույծների միություն»   ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝  արտադրված ձվի պահանջը բավարարում է շուկայի պահանջը: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Սակայն  մտահոգված ենք դեկտեմբերին նախատոնական առևտրի հետ կապված: Նոյեմբերի վիճակում շատ քիչ լրացնելու կարիք ունենք: Պայմանավորվածություն կա ներկրել ՌԴ-ից: Մենք պլանավորում ենք 2700 արտադրություւն դեկտեմբերի համար, որը օրվա արտադրությունից բարձր է»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի