28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Հայաստանի շարքային քաղաքացիները պետք է զգան, որ նոր բան է տեղի ունենում․ Սվիտալսկի

Նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։ «ՀՀ–ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը շնորհավորանքների առիթ է։ Եվ այժմ մենք մտածում ենք այն մասին,  թե ինչպես անել այնպես, որ Հայաստանի շարքային քաղաքացիները զգան, որ նոր բան է տեղի ունենում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Նա նաև նշեց, որ ԵՄ–Հայաստան […]

«Ուշքի՜ եկեք՝ թալեաթներ, Վեստ Սարգիսներ…». «Սասնա ծռեր»-ի անդամի կոչը /տեսանյութ/

«Այսօր էլ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանությունը շարունակվում է»,-Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր հայտարարեց  Գագիկ Եղիազարյանը: Նա դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց. «Այս իշխանությունների վրա դրված էր խորհրդային Հայաստանի ժառանգությունը պահպանելու եւ զարգացնելու պարտավորություն, մինչդեռ այն ժամանակվա 3,5 միլիոն բնակչությունից այսօր մնացել է 1,5 միլիոն թալանված ժողովուրդ»: […]

Կառավարությունը դեռ անպատասխան է թողել

Վանաձորի ավագանու և նրա նիստերն անվավեր ճանաչելու հետ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին Կառավարությունը դեռ չի արձագանքել: «Սպասում ենք Կառավարության պատասխանին, կհրապարակենք, օրերի, ժամկետների հետ կապված հարցեր կան»,-Henaran.am-ին փոխանցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:  Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն նոյեմբերի 20-ին նամակով դիմել է Կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին […]

Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող ոսկու շուկային հարակից Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ ներկայացված սխեմայի: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

12-ամյա երեխան հղիացել է հարազատ հորից

Օմսկի մանկական պոլիկլինիկա է դիմել մի կին՝ 12-ամյա դստեր հետ ու ասել, որ դուստրը հաճախ է բողոքում վատ ինքնազգացողությունից, նա գլխապտույտ ու սրտխառնոց է ունենում։ Բժիշկները հետազոտել են երեխային ու պարզել, որ նա մի քանի ամսական հղի է։ Բժիշկները դիմել են ոստիկանություն, եւ երբ երեխայի հետ սկսել են աշխատել հոգեբանները, նրանք պարզել են, որ երեխային […]

Հարուցվել է քրեական գործ` ուսուցչուհու կողմից աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: «Armtimes.com» տեղեկատվական հարթակում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, որ Լոռու մարզում «2-րդ դասարանցուն հարվածել է դասվարը, գոռացել, երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը»։ Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու հոդվածում մատնանշված հանգամանքները, որի արդյունքում […]

Վարչապետը 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևներ է հանձնել: Արցախյան պատերազմին ու հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցության, ինչպես նաև 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել […]

ԱԻՆ-ը զգուշացնում է

Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Պետք է հասկանալ, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում […]

Հայկական Նյուրնբերգ լինելու է, սարերի հետևում չէ. «Սասնա ծռեր»-ի անդամ /տեսանյութ/

«Իշխանությունը յուրացրած ազգադավ քաղաքական գործիչները, խոսքը վերաբերվում է ռազմավարական որոշում կայացրած շրջանակին, ինչպես նաև նրա կամակատար ենիչերիներին, այն է իրավական համակարգը  հայկական Նյուրնբերգ լինելու է, սարերի հետևում չէ»,-այսօր` նոյեմբերի 29-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջաննեևի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի