«Ուզում ես խփե՞ս, արի…». Միայնակ Գայլին հեռացրին դահլիճից
«Ես չեմ ուզում լսել այս բարբաջանքը»,-Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ, ընդմիջելով մեղադրող դատախազ Արամ Արամյանի կողմից հնչեցվող Պավլիկ Մանուկյանի մեղադրանքի ընթերցումը, հայտարարեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ): Դատավոր Մեսրապ Մակյանը նրան կոչ արեց չխանգարել նիստի ընթացքը: «Ես դուրս եմ գալիս, սանկցիա կիրառեք»,-պահանջեց Խանդոյանը: […]