29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ

Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ, ուր նույն օրը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Պետք չէ ահաբեկել, մեր ժողովուրդն առանց այն էլ ցեղասպանություն տեսել է

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ«Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը: Հիմնական զեկուցող , «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՀՀ ԱԺ-ն պետք է արձանագրի, որ ԵԱՏՄ միանալով՝ բացասական հետևանքներ են եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը […]

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար. Վազգեն Մանուկյան

Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:   -Պարոն Մանուկյան, ս. թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրվեց երկար սպասվածՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:   -Շատ կարևոր է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, դարձանք նաև Եվրամիության ասոցացված անդամ: Դա ոչ միայն մեզ, այլև […]

Ոստիկանները «տաք հետքերով» բացահայտեցին սպանությունը

Նոյեմբերի 29-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում թափածակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և «ձախ ազդրի և նստատեղի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Հայկ Սիրադեղյանի դիակը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական […]

Առաջին զոհը. Ժամանակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող և ոչ մի կերպ չավարտվող շինարարություններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը: Մարգարյանը  որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որպեսզի դրանց սեփականատերերը ավարտին հասցնեն շինարարությունները և շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար չունեն համապատասխան միջոցներ, վաճառեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն: […]

Համատեղ նիստ

Դեկտեմբերի 9-ին Ստեփանակերտում կկայանա համատեղ նիստ Արցախի հանրապետության ու Հայաստանի հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մասնակցությամբ: Այս որոշումն ընդունվեց այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:

Ծաղկային սկանդալ. Ժողովուրդ

Պետական եկամուտների կոմիտեի եւ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ԱՊԸ-ի միջեւ կռիվ է հասունանում: Օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի նոյեմբերի 27-ին «Բրաբիոն ֆլորա սերվիս» ԱՊԸ-ն ՀՀ վարչական դատարան ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացրել: Պատճառն էլ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին պետա­կան եկամուտների կոմիտեի իրակա­նացրած ստուգումներն են եղել, որի արդյունքում «Բրաբիոն ֆլորա սերվիս» ԱՊԸ-ին մոտ 10 միլիոն դրամ տուգանել են: […]

«Մենք մեր ասածներին տեր ենք»

«Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, մենք կարող ենք մեղադրել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով տեսակետին, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն պաշտպանում են միայն «Առինջ մոլի» առևտրականների շահերը, քանի որ այն կապվում է իրենց կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Միքայել Մելքումյանը նշեց, որ եղել և ասվել է այն, ինչ որ […]

Գեներալների թասիբը. ինչո՞ւ թողեցին Սամվել Բաբայանին. Ժողովուրդ

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վար­դանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ  պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանի դատավճիոը: Նրան մեդադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդ­վածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատ­կանիշներով (փողերի լվացում): Դա­տավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի