04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ոստիկանները «տաք հետքերով» բացահայտեցին սպանությունը

Նոյեմբերի 29-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում թափածակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և «ձախ ազդրի և նստատեղի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Հայկ Սիրադեղյանի դիակը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, հանցագործության մեջ կասկածվող անձը` 1989 թ. Գարիկ Դ.-ն, Լոռու մարզի Շնող համայնքի Թեղուտ բնակավայրի տներից մեկից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Գարիկ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ